Կարծիք

11.03.2020 20:52


Մի հանրաքվե էլ Ազարյանին «ոչ» ասելուն «այո» ասելու համար չանե՞նք

Մի հանրաքվե էլ Ազարյանին «ոչ» ասելուն «այո» ասելու համար չանե՞նք

Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն էլի Նիկոլին «չէ» ասաց` արեց այն, ինչ կաներ իր և օրենքի նկատմամբ հարգանքի տարրական զգացում ունեցող ցանկացած դատավոր. բեկանեց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին «նի զա շտո» կալանքի տակ պահելու որոշումը։

Ասում եմ` մի բան չանե՞նք։ Ազարյանի անունն էլ չավելացնե՞նք հանրաքվեով գործից հեռացվելիք դատավորների ցուցակի մեջ։ Կամ գուցե մի հանրաքվե էլ էդ հարցո՞վ անցկացնենք։
Թե՞ կարիք չկա։

Նիկոլի սրտի դատաՂազներն ու քննիչներն էլ ո՞ր օրվա համար են. մի վճռաբեկ բողոք էլ Թավադյանի վրայով կխզբզեն ու Վճռաբեկ դատարանի միջոցով այնպե՛ս կվերացնեն «անարդարությունը», չենք հասցնի ուշքի գալ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը