Լրահոս

12.03.2020 08:40


Atlantis European Airways-ը մարտի 15-ին Հռոմից կազմակերպելու է չարթերային թռիչք դեպի Երևան

Atlantis European Airways-ը մարտի 15-ին Հռոմից կազմակերպելու է չարթերային թռիչք դեպի Երևան

Հայկական Atlantis European Airways ավիաընկերության կողմից մարտի 15-ին Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան: Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինայնը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Իտալիայում ՀՀ դեսպանության միջոցով: Կարճաժամկետ այցելությամբ, ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել մեր դեսպանության հետ։

Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324,
+393423382875, +393442451433
Էլ. հասցե՝ [email protected]» »:

Այս խորագրի վերջին նյութերը