Կարծիք

12.03.2020 10:50


Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. Նա մեկուսացված է

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. Նա մեկուսացված է

Սիրելի՛ էջմիածնեցիներ,

Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը