Կարծիք

13.03.2020 18:47


Փաշինյա՞նն էլ էր բուծած ընդդիմություն

Փաշինյա՞նն էլ էր բուծած ընդդիմություն

Նիկոլ Փաշինյանն ասում է․ «1998 թվականից իշխանությունն իր համար ընդդիմություն է բուծում և սկսում է այդ ընդդիմությամբ մոլորեցնել ժողովրդին»։

Նրա ողջ պաշտոնավարման նպատակը նախկին իշխանության քլնգումն է։ Բայց դա անում է այնպես, որ հենց իրեն է վնասում։ Իսկ վերջին հայտարարությունն ընդհանրապես ինքնախոստովանական ցուցմունքի է նման։

Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին ընդդիմություն էր, կեղծ հաղթանակի քարոզով իր հետևից մարդկանց տարավ բախման, կազմակերպեց մարտի 1-ի բախումները, ունեցանք զոհեր։ Հետո «թռավ» ու բարեհաջող «ձմեռեց» մերձավորների տներում, հետո սպասեց մինչ 300․1 հոդվածը հմարվի հակասահմանադրական ու մեծ շուքով հանձնվեց, իսկ հետո էլ համաներվեց։ Նա բուծված ընդդիմությո՞ւն էր։

2012 թվականին Նիկոլ Փաշինյանն բարեհաջող ընտրվեց պատգամավոր և ընդդիմադիր ճոխ ելույթներ էր ունենում։ Սերժ Սարգսյա՞նն էր նրան բուծել որպես ընդդիմություն։ 2017 թվականին Սերժ Սարգսյանը դարձյա՞լ բուծեց որպես ընդդիմություն խորհրդարանում, նույն Փաշինյանին:

Այսինքն, հիմա կանգնում ու խոստովանում է, որ մոլորեցրել է ժողովրդին՝ որպես ընդդիմություն ներկայանալով ու խաբե՞լ է։ Իսկ որ մոլորեցրել է մարդկանց, դա, պարզվում է բավականին ուշ, երբ արդեն ղեկավար էր։ Իսկ ինչպե՞ս է մոլորեցրել՝ այնպես, ինչպես կաներ ցանկացած պոպուլիստ ու անպատասխանատու ընդդիմադիր․ քննադատել է իշխանությանը մարդկանց հարստահարելու, խաբելու, թալանելու համար, քննադատել է իրենց ճոխ ապրելակերպի համար ու վայելել է հանրային համակրանքը՝ որպես ընդդիմություն, որպես իրենց սրտից խոսացող։ Հիմա այդ ամենից օգտվում է եռապատիկ, իսկ երկրում մոլեգնում է գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, դրան էլ գումարվել են գողությունները, սպանությունները, ավազակային հարձակումները, հիվանդությունները․․․

Այդ դեպում քե՛զ, քե՛զ, ո՞վ է բուծել։
Ի դեպ, նույնպես խիստ ակնհայտ է, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի բուծած ընդդիմադիրները։ Հատկապես հանրաքվեի քարոզարշավի ժամանակ դրանց մի մասը պարզ երևացին։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը