Կարծիք

15.03.2020 14:10


Նրանք արդեն շատ չեն, բայց նրանց «Նիկոլով խանգարված» են ասում

Նրանք արդեն շատ չեն, բայց նրանց «Նիկոլով խանգարված» են ասում

Շշմելու բան է ուղղակի

Էս փորձանքը (Նիկոլը, էլի) ամեն ինչ անում է, որ իր «սիրելի» և շատ «հպարտ» քաղաքացիները «հատ-հատ» ուշքի գան հետհեղափոխական հոգեխանգարմունքից, հասկանան` ում հետ գործ ունեն, ինչ «սուբստանցիայի» մեջ ենք հայտնվել ազգովի` իր նման մեկին գլխներիս «սուպերվարչապետ» կարգելով, և ինչով այս ամենը կարող է վերջանալ, եթե խելքներս գլուխներս չհավաքենք`«վեշ-մեշոկը» չտանք ձեռքը ու չուղարկենք գրողի ծոցը...

Քայլ առ քայլ, լայվ առ լայվ, գրառում առ գրառում, հայտարարություն առ հայտարարություն ցույց է տվել` ինչպիսին չպետք է լինի պետության ղեկավարը, ինչպես չպետք է շարժվի, ինչպես չպետք է խոսի ընդդիմախոսների հետ, ինչպես չպետք է վարվի Արցախի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ինչ դիրքերից չպետք է բանակցի «կիրթ» Ալիևի հետ, ինչպես չպետք է պահի իրեն ճգնաժամային պայմաններում, ինչպիսին կորոնավիրուսի շուրջ ստեղծված անհոդաբաշխ իրավիճակն է։
Բայց «հպարտների» վե՛ջը չի...

Նրանք արդեն շատ չեն, բայց նրանց «Նիկոլով խանգարված» են ասում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը