Կարծիք

15.03.2020 16:46


Ասում են, որպեսզի քեզ լսեն աղմուկ պետք չէ, այլ լռություն ու իրական աշխատանք

Ասում են, որպեսզի քեզ լսեն աղմուկ պետք չէ, այլ լռություն ու իրական աշխատանք

Կնոջ համար հասարակական, առավել ևս քաղաքական գործունեությամբ զբաղվելը պատասխանատվություն է, հսկայական բեռ, որը պահանջում է շեշտակի ավելի շատ խիզախություն և անկոտրում կամք: Կնոջ հանրային գործունեությունը ենթադրում է անընդհատ թիրախավորում, անընդհատ հարձակումներ: Փաստ է՝ «Նոր Հայաստանում» կնոջ հանրային գործունեությունը ավելի է բարդացել, մասնավորապես՝ եթե դու համարձակվում ես բարձրաձայնել տարբերվող կարծիք, եթե քո դիտարկումները չեն տեղավորվում իշխանական հիմնական թեզերի շրջանակում, եթե դու խիզախում ես ու քննադատում ես իշխանություններին:

Բայց նման կանանց իրավունքների պաշտպանության մասին խոսելը պոպուլյար չէ, նրանց ոչ մեկ խիզախ չի համարի կամ խիզախ լինելու մրցանակի չի առաջադրի, բուլինգի մասին միայն միջազգային սեմինարների ժամանակ են ցավով խոսում։ Մեր երկրում կան կանայք,որոնք շարունակում են տարբերվող կարծիք բարձրացնել, աշխատել ու մեր շրջապատում նման օրինակները շատ-շատ են` Lika Tumanyan, Anzhela Elibegova, Naira Zohrabyan, Ani Samsonyan, Ohanyan Armine, Satik Seyranyan, Agnessa Khamoyan և շատ-շատերը (կներեք բոլորին անվանական չնշելու համար)։

Իհարկե, այս կանայք չեն արժանանա տարբեր կառույցների ուշադրությանը, որովհետև շատ չեն խոսում այն թեմաների մասին, որոնք ավանդաբար համարվում են կանանց իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններ, սակայն նրանք ամեն օր խիզախում են, որովհետև քաջություն ունեն տարբերվող կարծիք հայտնել այնպիսի իշխանության օրոք, որը հիմքում ընկած է բազմակարծության մերժումը և միայն իշխանության գաղափախոսությունը կիսող կանանց պաշտպանությանը:

Հ.Գ. Չնայած ինքը՝ տիկին Քոչարյանը երբեք չի խորշել «իր տեսակի մեջ չտեղավորվող» կանանց վիրավորել և պիտակավորել, ինչքան էլ դա կարող է պարադոքսալ թվալ կանանց իրավունքների մասին բարձրաձայնող անձի համար, սակայն մենք կարող ենք հաջողել միայն այն դեպքում, երբ դադարեցնենք հերթական ատելությանը ատելությամբ պատասխանել:

Հ.Հ.Գ. Հարկ է դադարեցնել Էջմիածնի տիկնոջը թիրախավորելը: Նա սոցիալական պատասխանատվության իր բաժինն է տապալել, իսկ ի՞նչ է արել պետությունը։ Պատասխան՝ ոչինչ։ Բայց հիմա միմյանց հանդեպ հոգատար լինելու ժամանակն է, միմյանց առողջությունը կարեւորելու ժամանակը, ատել միշտ հնարավոր է, այն ջանք չի պահանջում, դժվարը սահմանային իրավիճակներում համախմբվելու ունակությունն է։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը