Կարծիք

15.03.2020 17:30


Ցռան վերգոյի և ատելության քարոզի մասին

Ցռան վերգոյի և ատելության քարոզի մասին

Ի սկզբանե ասեմ, որ հուզական տեքստեր գրելը իմը չեն, կողմնակից եմ ավելի սառը դատողության, սառը որոշումներ կայացնելուն, ինչքան էլ այդ որոշումը ցավոտ լինի։ Բայց դե ես էլ եմ մարդ և որոշ ուղեղից թոփալների մտքերը մարդուն հունից հանում են։

Ես ծնվել և կյանքիս մեծ մասը ապրել եմ Էջմիածին քաղաքում։ Այսօր ինչ-ինչ պատճառներով ժամանակավորապես գտնվում եմ իմ քաղաքից հեռու։ Որոշ վախկոտների համար ասեմ, որ գտնվում եմ Չինաստանում, ավելին՝ Ուհանից ոչ այնքան հեռու։

Համաճարակի բռնկման օրերին 1.4 միլիարդանոց Չինաստանը այնպիսի մոբիլիզացիա կազմակերպեց, ռուսերեն ասած "Поставил всех на уши"՝ առանց մեկին մեղադրելու, առանց ատելություն սերմանելու Ուհանի քաղաքացիների նկատմամբ։ Նույնիսկ կազմակերպում էին(են) ոգեշնչման կոչեր՝ դիմելով Ուհանի ժողովրդին, ամբողջ ժողովուրդը նկարում էին վիդիոներ, պարգևատրում էին բժիշկներին և այլն։ Ոչ ոք չհամարձակվեց չարախնդալ և խաչին գամել Ուհանի բնակիչներին, որովհետև վերևից չկար ֆաս հրամանը։

Հիմա ես հետևելով սոցցանցերի բազում օգտատերերի գրառումներին և տափուկ հումորներին՝ գերագույն գլխավոր "ցռան վերգո"-ի կողմից ատելության քարոզին, սկսում եմ վախենալ նմաններից ավելի շատ, քան վիրուսից։

Իմ համաքաղաքացի կնոջը չեմ արդարացնում, ոչ էլ մեղադրում եմ։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև երբ քաղաքացին տեսնում է, թե ինչպես է "ցռան վերգո"-ն, հաշվի չառնելով վտանգները, մարդկանց հավաքում հրապարակներում և լոպազանում, թե "վիրուսն ում շունն է" կամ "վիրուսին պինցետով կհանենք և տնական արաղով կախտահանենք", միջին վիճակագրական քաղաքացին հավատում է և լուրջ չի ընդունում վիրուսը։

ՀՀ առողջապահական համակարգի և պետության հանդեպ իր ցցուն օրինակով փայլեց նաև գաստրոլոգ Տաթևիկ Ռևազյանը (բարի ազատում իրեն), այս ամենից հետո ի՞նչ եք պահանջում քաղաքացուց։ Նա այդ քայլով փոշիացրեց "ցռան վերգո"-ի՝ "Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը իմ ընտանիքը" թեզը։

Մտահոգվելով իմ հարազատների և ընկերների առողջությամբ (նաև Էջմիածնից դուրս), ինչքան էլ ցավոտ լինի որոշումը, կոչ եմ անում Էջմիածնի ելքը և մուտքը հասցնել մինիմալի։ Մի սպասեք կրիտիկական պահի, եթե չեք ցանկանում հետագայում դատվել հանցավոր անգործության համար։

Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը