Կարծիք

15.03.2020 20:04


Արդեն չեմ զարմանա, եթե Նիկոլը հայտարարի, թե բա ժողովուրդ ջան, իշխանությունը դուք եք, ոնց ուզում եք տակից դուրս եկեք

Արդեն չեմ զարմանա, եթե Նիկոլը հայտարարի, թե բա ժողովուրդ ջան, իշխանությունը դուք եք, ոնց ուզում եք տակից դուրս եկեք

«Ժողովրդական իշխանություն» կոչեցյալը փախել ու պատսպարվել է կառավարական դաչեքում։ Եթե ամեն ինչ լավ ավարտվի (ինչը անհավանական է՝ վիրուսի տարածման զուգահեռ կլինի տնտեսական կոլապս), կասեն՝ սաղ իրենք են արել, եթե վատ լինի, կհայտարարեն, որ նորից Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր։ Այլ հարց, որ այդ անգամ դա չի անցնելու...

Իրականում ամեն ինչ շատ հստակ է՝ այ սա երկիրը անգրագետների կողմից լայվով ու սելֆի ձողիկով կառավարելու արդյունք է, երբ մարդիկ արդեն չեն էլ հասկանում, թե երկրում իշխանություն կա թե չէ։ Արդեն չեմ զարմանա, եթե Նիկոլը հայտարարի, թե բա ժողովուրդ ջան, իշխանությունը դուք եք, ոնց ուզում եք տակից դուրս եկեք, մենք ինչ կապ ունենք...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը