Կարծիք

15.03.2020 23:27


Մի տխուր ու մռայլ օր, սիրելի քաղաքացի, երբ դու քեզ համար տանը հաց ու սոխ ուտելիս կլինես, հանկարծ կիմանաս, որ ՆԱ թռել է երկրից

Մի տխուր ու մռայլ օր, սիրելի քաղաքացի, երբ դու քեզ համար տանը հաց ու սոխ ուտելիս կլինես, հանկարծ կիմանաս, որ ՆԱ թռել է երկրից

Թե բա՝ միակ վարակակիր մեղրեցուց վարակվել եմ, պիտի փակված մնամ...

Մի տխուր ու մռայլ օր, սիրելի քաղաքացի, երբ դու քեզ համար տանը հաց ու սոխ ուտելիս կլինես, հանկարծ կիմանաս, որ ՆԱ թռել է երկրից: Այ կերպ չի էլ լինի: Նա արդեն պետության կառավարումը գցել է ոտքին, ու թռնելուց բացի այլ բան չի մնացել:

Կարմիր կովը կաշին չի փոխում. նա մի անգամ արդեն թռել է՝ պատերազմի թեժ պահին: Էն ժամանակ, երբ սահմանամերձ ամեն ընտանիք ուներ ազատամարտիկ, որոնց մի մասն էլ հենց իր հայրենի քաղաքն էին պաշտպանում: Մի անգամ էլ թռել է մայրաքաղաքի սրտում սադրանք հրահրելուց հետո: Մի անգամ էլ թռավ, երբ ողջ աշխարհում հակավարակային միջոցներ էին կիիրառում, իսկ ինքը թու-թու-թու ասելով ման էր գալիս ու պարզվեց, որ երկրում համաճարակ է հասունանում:

Նա հետո էլ կթռնի:
Բայց էդ ժամանակ, սիրելի քաղաքացի, դու այլևս հպարտ չես լինի, դու կնայես հայելուն ու կտեսնես, որ ունես երկու երկար ականջ ու չորս ոտք, կհասկանաս, որ քեզ դրել էր էշի տեղ, ու թաղել խնդիրների մեջ:
Իսկ նա դրսում կյանքը կվայելի: Բայց որպես բացառիկ պոպուլիստ ու դեմագոգ, էնպես կանի, որ իր փախուստի համար էլ դու քեզ մեղավոր կզգաս: Նա կվայելի էն բոլոր փողերը, որոնք քո անվան տակ հավաքել է Սաշիկ-Մաշիկից, բայց գուցե երբեք էլ քոնը չեն եղել:

Ու գիտե՞ս՝ ինչի հենց հիմա չի թռնում: Նա հիմա սպասում է իր պանդուխտի գալուն ու ձեռքի հետ էլ զբաղված է ապագայի համար կարողություն դիզելով: Բայց քո ապագայի համար չէ, ի՛ր ապագայի համար:
Սա է քո ապագան, սիրելի քաղաքացի:

Պատմության մեջ որտե՞ղ ենք էդքան սխալվել, որ սա եկավ գլխներիս: Պատերազմ, երկրաշարժ, ցեղասպանություն, Լևոն Տեր-Պետրոսյան ու հազար ու մի արհավիրք տեսած մեր երկիրը էս մեկին կարող է և չդիմանա…

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը