Կարծիք

16.03.2020 18:10


Երեխանե՛ր, հերիք է խաղաք, արդեն համը հանում եք, լկտիանում եք

Երեխանե՛ր, հերիք է խաղաք, արդեն համը հանում եք, լկտիանում եք

Երեխանե՛ր, հերիք է խաղաք, արդեն ուշ է, մշուշ է ու համը հանում եք, լկտիանում եք: Հերի՛ք է դասատու-աշակերտ, բժիշկ-բժիշկ, ամուսին-կին, կասմանավտ ու զբոսաշրջիկ կամ այլ խաղեր խաղաք հարևանների գլխին...

Էլ մի լսեք այլ բակերի տարօրինակ, չար ծյոծաներին ու ձյաձաներին՝ հերիք է, փասափուսեն հավաքեք ու գնացեք տուն...

Ձեզ հետ խաղացող, ձեր խելքին ընկած, հարմարված ձյաձաներին էլ կան՝ նրանց էլ ասեք հիշեն, որ իրենք մեծ են, փոքր չեն հերիք մանկամիտ խաղեր խաղան...

Հայդե՛ տուն... Դասեր, մարդկություն, բարոյականություն սովորելու, խելք հավաքելու և քնելու....

***

Գիտե՞ք` որն է այս ամենի ու այս իրավիճակի պատճառը...
Ճիշտ եք, ամեն ..., ..., ... պաշտոն չեն տալիս: Էջմիածինը ձեզ օրինակ, այնտեղի բուժաշխատողները ձեզ օրինակ և առհասարակ... Սա կառավարում չէ, սա ղեկավարել չէ, սա պետական մտածողություն չէ...

Սա մանկապարտեզ է, տուն-տունիկ, սոցիալական ցանցերով ղեկավարել-ղեկավարվել ու կարևորն անկարևորից չտարբերելու խրոնիկական հիվանդություն և էժանագին պոպուլիստական քայլեր...

Մի խոսքով, խոհարար չի նշանակում ճաշ եփելիս ինչ կա, ինչ պատահի լցնի պղնձի մեջ, դնի կրակին ու սպասի, որ համով ճաշ կստացվի...

Ղեկավարելն էլ չի նշանակում ամեն ինչի՝ սկսած հարյուրերրորդականից, ձեռնարկել, քայլեր անել, ամեն ինչ ցրցամ տալ ու կիսատ թողել, անմտածված, ոտքի վրա որոշումներ կայացնել ու հետո փոշմանել... Տարերային ու անկազմակերպ, առօրեկան ու կենցաղային մակարդակի...

Մի մոռացեք, որ ողջ երկրի, ժողովրդի բախտն է ձեր ձեռքին ու ձեր որոշումներից է կախված պետության ու քաղաքացիների անվտանգությունն ու ապագան...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը