Կարծիք

17.03.2020 01:40


Ոմանք профукали այն փուլը, երբ պետք էր վախենալ ու շատ արագ գործել

Ոմանք профукали այն փուլը, երբ պետք էր վախենալ ու շատ արագ գործել

Զուտ մի բան ասեմ բոլոր նրանց, ովքեր մինչ այս պահը չէին վախենում, իսկ լսելով, որ մի օրում +22 դեպք գրանցվեց՝ վախեցան։

Մե՛կ է, չվախե՛ք։

Վախենալու ժամանակն անցել է, ոմանք профукали այն փուլը, երբ պետք էր վախենալ ու շատ արագ գործել։ Հիմա արդեն սարսափելն անիմաստ է, պետք է ուղղակի առավելագույնս զգույշ լինել։

Մտքներովդ չանցնի, ասենք՝ «Ereeeeeq, qeleq coronaparty anenq!» տիպի հիմարությունների մասնակցել։ Անիմաստ դուրս գալ, գնալ հյուր (ի դեպ, Թուրքիայում մերսման սրահներն այսօր փակեցին, բայց դե դուք տենց տեղերի հետո գործ չունեք, չէ՞։ Ապրե՛ք)։

Հա, ամեն ինչ շատ լուրջ է, բայց ո՛չ վախենալ է պետք, ո՛չ էլ դեբիլանալ։

Վարակումների ավելի մեծ թվեր են լինելու, հնարավոր է՝ շատ կտրուկ աճով, գրեթե բոլոր երկրներում էլ սկզբնական թրենդն այդպիսին է։ Մահեր էլ են լինելու, շատ ծանր է ըսենց բան գրելը, բայց դե...

Եթե հնարավորություն ունեք, ապա «հանգիստ նստե՛ք տեղներդ», ինչպես ասում էր դասականը, որ չդառնաք ավելորդ հոգս առողջապահության կամ իրավապահ համակարգերի համար, որն առանց այն էլ արդեն ծանրաբեռնված է։

Հիմա աչքերս փակվում են, վաղն ավելի կոնկրետ կխոսենք, թե ինչ է կարելի ու պետք անել։

Համբուրում եմ բոլո... Ըըը... Չէ, մի խոսքով, առողջություն բոլորիս, մինչ վաղը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը