Լրահոս

17.03.2020 10:58


Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 09:22-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, Արագածոտնի մարզի Ամբերդամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլորտեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը