Կարծիք

17.03.2020 16:27


Պետության ավարտը

Պետության ավարտը

Պետությունն ու օրենքը կարելի է համարել հոմանիշներ, իսկ պետության հիմքը դատական համակարգն է:

Քիչ առաջ առողջապահության նախարարը հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել դատարանի որոշումը, քանի որ այն համարում է սխալ, իսկ Հայաստանի դատական համակարգին ժողովրդի մեծ մասը չի վստահում, ինքն էլ իր հերթին չի հարգում Հայաստանի դատարանը:

Ես տեղյակ չեմ կոնկրետ այդ դատական վեճին, վեճի մանրամասներին և ինձ չի հետաքրքրում նաև այն, թե իրականում դատարանի որոշումը որքանով է ճիշտ` դա իմ որոշելիքը չէ:

Սակայն կա փաստ, կառավարության անդամը "պասլատ" արեց Հայաստանի դատական համակարգը, անվստահություն հայտնեց դատարանի որոշմանը, այսինքն հայտարարեց, որ Հայաստանի Հանրապությունը չի ճանաչում ու ինչ կուզի, այն էլ կանի:

Կառավարության անդամն օրինակ ծառայեց հազարավոր դատապարտվածներին, որ նրանք նույնպես չճանաչեն դատարանի որոշումները, ջարդեն բանտերի պատերն ու դուրս հորդեն այնտեղից: Օրինակ ծառայեց բոլորին, որոնք ունեն դատարանի որոշումներ, որոնց հետ համաձայն չեն ու ինքնադատաստան տեսնեն նրանց հետ, ում հետ դատական վեճի մեջ են եղել:

Այդպես նրանք կարող են վարվել, եթե այս կառավարության անդամը մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, իսկ մենք, մեր հայեցողությամբ, իրավունք ենք ստանում չճանաչել Հայաստանի կառավարությանն ու նրա որոշումները:

Եթե մնա իր պաշտոնին ու պատասխանատվության չենթարկվի, ապա կարելի է համարել, որ պետությունը Հայաստանում այլևս լուծարված է, ու մենք բոլորս ազատ ենք անել այն, ինչ կամենում ենք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը