Կարծիք

18.03.2020 13:00


Տիգրան Ավինյանից պահանջում եմ անջատել Նիկոլ Փաշինյանի ինտերնետը և տուգանել

Տիգրան Ավինյանից պահանջում եմ անջատել Նիկոլ Փաշինյանի ինտերնետը և տուգանել

Տ. Ավինյանի՝ պարետի հետ համաձայնեցվա՞ծ է էս մտավոր փոթորիկը։

Ընկեր պետնախ՝
1. Հիմա ամբողջ աշխարհն է կորոնավիրուսի վտանգի տակ ու ոչ ոք էլ ինչ-որ երկիր չի համարում ԱՆՎՏԱՆԳ, որ ձեր տված թվերից եզրակացնի, որ Հայաստանը ԱՆՎՏԱՆԳ է։

2. Ի՞նչ գործ ունեք այլ երկրների հետ։ Իրենք գիտեն՝ ինչպես և ինչքան տեղեկացնեն վիրուսի մասին։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք, այլ ոչ թե ԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի քարտուղարը։ Բայց ամեն դեպքում դրանից վիրուսի տարածումը չի պակասելու ոչ ձեր «արդար թվերից», ոչ էլ իրենց «անարդար թվերից»։

3. Ի՞նչ է նշանակում՝ փաստացի մենք ամենանվտանգն ենք։ Ո՞նց եք դա հաշվարկել, կշռել։ ՀՆԱ֊ի և թե բնակչության քանակի հարաբերակցությամբ մենք բավականին ՈՉ ԱՆՎՏԱՆԳ դիրքում ենք։ Թե՞ մեր առողջապահության համակարգն ու պետական ռեսուրսներն ավելի շատ են, քան Ֆրանսիայինը, Իսրայելինը, Գերմանիայինն ու Իսպանիայինը կամ Իտալիայինը։

4. Եթե լուրջ եք ասում, ուրեմն լուրջ պրոբլեմ ունեք լոգիկայի հետ, եթե էլի մանիպուլյացիա եք անում, ուրեմն մարդկանց գլխի տակ էլի փափուկ բարձ եք դնում։

5. Եթե իրոք հիմքեր եք նախապատրաստում թվեր թաքցնելու համար, ապա հիմա հասկանալի է դառնում՝ ինչու է արտակարգ դրությունը հիմնականում տեղեկատվության սահմանափակման վրա տարածվում։

Եւ, ի վերջո լրջացե՛ք, ձեր ամենօրյա անտրամաբանական, փաստերով չհիմնավորված կոչերն ավելի մեծ վնաս են հասցնում, քան ձեր իսկ կողմից սահմանափակված ինֆորմացիոն հոսքերը։

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան պահանջում եմ անջատել Նիկոլ Փաշինյանի ինտերնետը և տուգանել, քանի որ չճշտված և չհիմնավորված ինֆորմացիա է տարածում՝ այն, որ այլ երկրներ թաքցնում են տեղեկությունները և այն, որ մեր երկիրը փաստացի ամենաանվտանգն է։

На изображении может находиться: 1 человек
Արտաշես Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը