Լրահոս

19.03.2020 10:35


Տավուշում 1 հոգու սպանելու, 2 հոգու դանակահարելու մեջ կասկածվողը ՊՆ պայմանագրային զինծառայող է

Տավուշում 1 հոգու սպանելու, 2 հոգու դանակահարելու մեջ կասկածվողը ՊՆ պայմանագրային զինծառայող է

Սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդի բժշկական կենտրոնից, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արծվաբերդ գյուղի կենտրոնական փողոց՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի հարևանությամբ խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 23-ամյա Բորիս Ալիփյանն էր, իսկ վիրավորներն են՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանը: Վերջիններս տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազության ներկայացուցիչները:

Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել 26-ամյա Արտակ Մ.-ին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Այս խորագրի վերջին նյութերը