Կարծիք

19.03.2020 18:58


Նիկոլը բոլորիս արածը հերթական ապուշ ելույթով ջուրն է գցելու

Նիկոլը բոլորիս արածը հերթական ապուշ ելույթով ջուրն է գցելու

Ես բավականին ամուր նյարդեր ունեմ, բայց այսօր չդիմացա։

Ասենք՝ ինչ-որ տվյալներ ես հավաքում, ստուգում, վերլուծում, փորձում ես բացատրել, տեղեկացնել, իրազեկել, բառեր ես ընտրում, որ առավել հասկանալի լինի, որ ոչ թե խուճապ առաջացնի, այլ ստիպի մտածել, գործել, որովհետև սա մեր պետությունն է, մեր երկիրն է, մեր մեծերի և, ինչու ոչ, արդեն նույնիսկ իմ սերնդի կառուցածն է, որն այսօր արդեն մեր որդիներն են պաշտպանում։

Մեր երկիրն է, որը պիտի փոխանցենք մեր երեխաներին։

Մեր երկիրն է, որտեղ ինֆեկցիոնի բժիշկները լարված աշխատում են ու ստիպված ֆլեշմոբ անում՝ խնդրելով բոլորիս ինքնամեկուսանալ, որպեսզի իրենց վրա ընկած առանց այն էլ մեծ բեռը չավելանա...

Բայց համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակում գտնվող երկրիս ղեկավարը մե՛կ դուրս է գալիս մարդկանց հետ փողոցում սելֆի անում` առանց որևէ պաշտպանակն միջոցի, մե՛կ մտնում է սուպերմարկետ, մե՛կ գիշերը գինի խմելու ֆոտո է դնում (ու կողքն էլ դատարկ շիշ), մե՛կ երկրում մթերքի ու վառելիքի պաշարների թվերն է բացեիբաց հայտնում...

Համաճարակի պատճառով արտակարգ իրավիճակում գտնվող երկրի պաշտոնյաները փակ տարածքում իրար գլխի են հավաքում լրատվամիջոցների 100+ պատասխանատուների, առողջապահության նախարարը՝ բուժհաստատությունների մի քանի տասնյակ ղեկավարների է ժողովում և այլն, և այլն։

Այսօր ուզում էի էլի լայվ անել, խոսել այն մասին, թե ինչ կարող ենք ամեն մեկս անել, որ առողջոպահության համակարգը ավելորդ չծանրաբեռնենք, ինչ անենք ամեն մեկս, որ ավելորդ խուճապ չլինի և այլն, և այլն։

Բայց ես և ինձ պես հարյուրավոր այլ մարդիկ ինչ էլ անեն, Նիկոլը բոլորիս արածը հերթական ապուշ ելույթով ջուրն է գցելու։

Ռազմինֆոյի թիմերով ժամանակին ճգնաժամային ու նաև պատերազմական իրավիճակների սցենարներ ենք խաղարկել, վերլուծություններ անել։ Շատ հետաքրքիր և օգտակար, ինչը հաստատվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։

Ցավոք և ոչ մի սցենարում, ոչ մի վերլուծությունում հաշվի չենք առել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարող է անմեղսունակ, անպատասխանատու անասուններից բաղկացած լինել։

***

Հայաստանում միակ մարդը, որի խոսքի իրավունքը պետք է շտապ սահմանափակել, Նիկոլն է։

Զուտ ելնելով Հայաստանի և Հայաստանի բնակչության անվտանգության նկատառումներից։

Իշխանությունները մեզ ըստ էության արգելում են խոսել նույնիսկ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ կորոնավիրուսի տարածման հետևանքների մասին, բայց Նիկոլը կառավարության նիստի ժամանակ ի լուր աշխարհի ՀԱՅՏՆՈՒՄ Է, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՈՇ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՈՐԻՑ ՔԱՆԻ ՕՐՎԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԿԱՆ։ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ!!!!!!!

Սա պետական գաղտնիք է։

Այդ աննորմալի բերանը փակեք, հեռախոսն էլ ձեռքից վերցրեք, կառավարությունում իր շուրջը նստածնե՛ր։ Դուք էլ հո՞ շատ լավ գիտեք, որ սա հրապարակման ենթակա ինֆորմացիա չէ։

Նիկոլը ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը