Լրահոս

19.03.2020 19:30


Առողջական վիճակը հայտնելու համար նոր հավելված կստեղծվի․ Ավինյան

Առողջական վիճակը հայտնելու համար նոր հավելված կստեղծվի․ Ավինյան

Հեռախոսային հավելվածի միջոցով տեղեկացվելու է, թե ինչպես է մարդու առողջությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

«Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով եւ իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա անձը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, եւ ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը