Կարծիք

21.03.2020 12:50


Լկտիության և դիլետանտության հանրագումարը

Լկտիության և դիլետանտության հանրագումարը

«Մենք ձևավորում ենք նոր հնարավորություններ, որոնք փոխելու են Հայաստանի տնտեսական տեղադիրքը ԱՇԽԱՐՀՈՒՄ»։

Վերոգրյալ միտքը չի պատկանում ասենք Իսրայելի, Սինգապուրի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի և անգամ Վրաստանի ղեկավարին: Վերոգրյալ միտքը պատկանում է նորին մեծություն, Ստի բարեխոս Սուտ Նիկոլ Փաշինյանին:

Ու սա ասում է մի մարդ, որի ղեկավարությամբ մեր երկրում աստղաբաշխական թվերի է հասնում պետական միջոցների` բյուջեի թալանը: Սա ասում է մարդ, որը մի քանի միլիոն դոլարով վերանորոգել է իր առանձնատունը, 1 միլիոն դոլարով գնել է երկու զրահապատ մեքենա, կնոջ համար պետական միջոցներից մի քանի տասնյակ հազար դոլարով վարսավիր է պահել:

Ու սրա համար մի օր հանրությունը թքելու է իրա երեսին՝ անկախ նրանից նա այդ ժամանակ կլինի հոգեբուժարանում, թե Երևան քկհ-ում:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը