Լրահոս

22.03.2020 14:45


Opel Zafira-ն հարվածել է Opel Omega-ին, այնուհետև մխրճվել վերջինիս տիրոջ ավտոտնակի մեջ՝ կոտրելով դարպասներն ու փլուզելով պատերը. կան վիրավորներ

Opel Zafira-ն հարվածել է Opel Omega-ին, այնուհետև մխրճվել վերջինիս տիրոջ ավտոտնակի մեջ՝ կոտրելով դարպասներն ու փլուզելով պատերը. կան վիրավորներ

մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel Zafira-ն առաջ է ընթացել, կոտրել Opel Omega-ի տիրոջ տան երկաթե դարպասները և փլուզելով պատերը, մխրճվել ավտոտնակի մեջ: Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը