Լրահոս

23.03.2020 10:29


Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 60 խմ գորգ

Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 60 խմ գորգ

Մարտի 22-ին, ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել՝ 21:51-ին: Այրվել է մոտ 60 խմ գորգ:

Այս խորագրի վերջին նյութերը