Լրահոս

15.03.2011 14:11


Ադրբեջանական բանակում հերթական անգամ զինվոր է ինքնասպան եղել

Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական բանակում ինքասպանության դեպք է գրանցվել։

Դեպքը  տեղի է ունեցել Բաքվի ռազմական միության զորամասերից մեկում. 2010թ. հունվարին բանակ զորակոչված Օրհան Իլհամ օղլու Մամեդովը` ծնված 1991թ., կախվել է։

Ինքնասպանության պատճառները դեռ պարզ չեն։ Ընդգծվում է` երեք ամիս էր  մնացել, որ  Օ. Մամեդովը բանակից զորացրվեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  հաստատել է ինքնասպանության փաստն ու նշել, թե  պատճառները հետաքննվում են։

Այս խորագրի վերջին նյութերը