Աշխարհ

15.03.2011 15:21


Վրաստան մտնող հայերենով գրականությունը գրեթե արգելված է

Վրաստան մտնող հայերենով գրականությունը գրեթե արգելված է

Վրաց իշխանությունները շարունակում են իրենց հակահայկական քաղաքականությունը, ինչը իրենց վրա զգում են անձամբ Գյումրիի բնակիչները: Մասնավորապես, Բավրայի հատվածում հայ-վրացական սահմանը հատելու ժամանակ վրացական մաքսակետի աշխատակիցները ամենայն մանրամասնությամբ ստուգում են Վրաստան մտնող ուղեբեռները: Կարինե Գևորգյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Վրաստանից, «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ վրաց մաքսավորների պահվածքը ՀՀ քաղաքացիների համար անտանելի և նվաստացուցիչ է:

Ես Ժդանովական էի գնում բարեկամներիս այցելության, հետս նաև վերցրել էի Գյումրիում արտադրված տրիկոտաժե ապրանք՝ մոտավորապես 30 հազ. դրամի, վաճառելու համար: Վարց մաքսավորները ուղեբեռի պարունակությունը տեսնելով՝ ասացին՝ իրավունք չունես էդ ապրանքները Վրաստան տանելու, պետք է կա՛մ ապրանքը թողնես–գնաս, կա՛մ հետ ապրանքի հետ վերադառնաս  Հայաստան: Հետո սկսեցին ստուգել իմ անձնական թղթերը, նույնիսկ անձնական «բլոկնոտը»:  Երբ ես ասացի, թե իրավունք չունեն քթները խոթել իմ անձնական գրառումների մեջ, ինձ պատասխանեցին, թե եթե իրենց երկիր եմ մտնում, իրենք ամեն ինչի իրավունք էլ ունեն, համաձայան չե՞մ՝ հետ դառնամ իմ Հայաստանը,-պատմել է Կարինե Գևորգյանը:

Նա նաև նշել է, թե վրաց մաքսավորները առաձնահատուկ կերպով ուշադիր են Վրաստան մտնող գրականության նկատմամբ, հայերենով գրականությունը գրեթե արգելված է:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը