Լրահոս

26.03.2020 15:44


Գյումրիում տարեց քաղաքացի է մահացել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ

Գյումրիում տարեց քաղաքացի է մահացել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գյումրի բժշկական կենտրոնում 70-ն անց քաղաքացի է մահացել և ըստ նախնական ախտանշանների, տարեց տղամարդը հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Քաղաքացու դիակը տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ քաղաքացին տանն է մահացել, իսկ Գյումրու բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնեմոնիա։

«Ուղղակի մենք զգուշության կարգով դիահերձումը կկատարենք համապատասխան նախատեսված պայմաններում»,-ասացին պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից։

Հարցին, թե նմուշառում արվել է, որպեսզի ստուգվի կորոնավիրուսի առկայությունը, «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից պատասխանեցին․ «Դեռ չի արվել։ Դիահերձումը կկատարվի, նմուշը նոր կվերցվի։ Առայժմ ստույգ ոչինչ չգիտենք, ուղղակի զուտ խոսակցություն է»։

Այս խորագրի վերջին նյութերը