Լրահոս

27.03.2020 09:48


Գեղարքունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ զորամասում ծառայող ջոկի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ զորամասում ծառայող ջոկի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ

Մարտի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 36 NG 006 համարանիշի և Վարդենիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 VP 602 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan,.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը