Կարծիք

29.03.2020 13:15


Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն՝ պետության ու ազգի դեմ

Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն՝ պետության ու ազգի դեմ

Լրագրողներին կխնդրեմ ճշտել, թե կորոնովիրուսի դեմ քանի՞ հատ թեստ են այս իշխանությունները սպառելու ընտրությունների կապակցությամբ Հայաստանից Արցախ գործուղղվող դիտորդների ու լրագրողների վրա, ու դուք կպատկերացնենք, թե ինչպիսի հանցավոր իշխանության հետ գործ ունենք։

Ամեն գնով Արցախում ընտրություններ անցկացնելու համար Նիկոլն իր քմահաճույքների ու քաղաքական ամբիցիաների վրա է սպառում երկրի բնակչության համար այդքան կարևոր թեստերը, որոնք այդքան անհրաժեշտ են այստեղ հիվանդների, պոտենցիալ կասկածվողների, վարակի դեմն առնելու ու սոցիալական շղթաները ջարդելու համար։

Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն պետության ու ազգի դեմ․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը