Լրահոս

30.03.2020 14:50


Ազգային ժողովի դիմաց Mercedes-ը բախվել է ճանապարհային ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր (տեսանյութ)

Ազգային ժողովի դիմաց Mercedes-ը բախվել է ճանապարհային ոստիկանի ավտոմեքենային, վերջինս էլ՝ աղբատար բեռնատարին. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում Mercedes 16 ՍՍ 930 համարանիշի մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրեեի հատվածում կայանված ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչի Toyota Corolla մակնիշի 753 II 01 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ոստիկանական ավտոմեքենան էլ առաջ է ընթացել և բախվել աղբատար ավտոմեքենային և աղբարկղին։

Վթարի հետևանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամանսերը՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը