Լրահոս

30.03.2020 18:10


Բուհերի ռեկտորներին առաջարկել եմ մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Բուհերի ռեկտորներին առաջարկել եմ մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Բուհերի ռեկտորներին առաջարկել եմ մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չթողնել և ապահովել նրանց ընդգրկվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով իրականացվող դասընթացներին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե դիմումներ է ստացել, որոնցով ուսանողները հայտնել են, թե բուհերը պահանջում են վճարել վարձավճարները:

«Ես քիչ առաջ գրություն եմ ուղարկել բուհերի ռեկտորներին, որով առաջարկում եմ հիմք ընդունելով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը՝ այս ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վճարումները չկատարած ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց»,-մանրամասնեց նախարարը:

Նա առաջարկել է նաև արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձի վճարման ժամանակացույց: «Միաժամանակ առաջարկել եմ բուհերին, որ այն ուսանողներին, որոնք նշված ժամակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարել վարձը, տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»,-ասաց Հարությունյանը՝ հորդորելով հնարավորության դեպքում կատարել վճարումները, քանի որ դրանք լուրջ ֆինանսական հոսք են ապահովում բուհերի համար, և աշխատակիցների աշխատավարձերն այդ հոսքերից են վճարվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը