Լրահոս

01.04.2020 10:30


Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Երեկ՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 83 դպրոցի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 TC 938 համարանիշի և Opel մակնիշի 36 NR 591 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են՝ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, ուղևորը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու դուստր են:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը