Կարծիք

01.04.2020 14:41


Հայաստանի «փայլուն» հարաբերությունները Ռուսաստանի հետ թևակոխում են նոր՝ է՛լ ավելի «փայլուն» մակարդակ

Հայաստանի «փայլուն» հարաբերությունները Ռուսաստանի հետ թևակոխում են նոր՝ է՛լ ավելի «փայլուն» մակարդակ

«Գազպրոմ Արմենիա» դիմել է ՀԾԿՀ՝ հուլիսի մեկից գազի գինը 36% բարձրացնելու նպատակով։

Ռուսաստանի Դաշտնության համար գազի վաճառքը երբևիցե չի կրել տնտեսական բնույթ, այլ միշտ ծառայել է բացառապես քաղաքական նպատակների։ Սա անհերքելի փաստ է, ինչպես նաև փաստ է, որ Հայաստանի «փայլուն» հարաբերությունները Ռուսաստանի հետ թևակոխում են նոր՝ է՛լ ավելի «փայլուն» մակարդակ։

Բայց ես հիշում եմ՝ ոնց էր մի կին, ում Նիկոլը այցելել էր, ասում էր, թե բա հացը որ հազար դրամ էլ դառնա, մեկ է մեր դուխով վարչապետին ենք ընտրելու։

Դե ինչ, ընտրել եք՝ վայելեք։
Ցավում եմ, որ տարիներ առաջ ասածս ապացուցվում է այսօր։ Մենք չենք ուզում լավ ապրել, հայը ուզում է, որ իր կողքին ապրողը իր պես վատ ապրի։ Եվ մինչև այս մտածելակերպը չփոխվի, մենք դատապարտված ենք Նիկոլների և իր պեսների, որոնք անխուսափելիորեն ստիպելու են բոլորին վատ ապրել, շատ վատ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը