Կարծիք

02.04.2020 23:01


Եվ նորից բազմակարծություն՝ մեկ գլխում

Եվ նորից բազմակարծություն՝ մեկ գլխում

«ՀՀ-ում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի։ Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող»․

Նիկոլ Փաշինյան
Մարտի 25, 2020թ․

«Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը՝ ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որևէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաև աշխատանք»․

Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 2, 2020թ․

***

«Սա վիրուս ա, գրիպի նման վիրուս ա, ավելորդ խուճապ պետք չի տարածել»․

Նիկոլ Փաշինյան
Մարտի 12, 2020թ․

«Եթե կորոնավիրուսը գրիպ լիներ՝ մեր հիվանդների 80 տոկոսին կասեինք, որ տուն գնան և թեյ խմեն»․

Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 2, 2020թ․

***

«Կորոնավիրուսը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»

Նիկոլ Փաշինյան
Մարտի 1, 2020թ․

«Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին: Շատերը մտածում են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Շատ կուզենայի կիսել ձեր լավատեսությունը: Եթե հոգ չտանենք մեր մասին, արտակարգ միջոցներ չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ»

Նիկոլ Փաշինյան
Մարտի 31, 2020թ․

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը