Լրահոս

03.04.2020 10:30


Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Դիլիջանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են Իջևանի բնակիչ, 39-ամյա Վ. Խ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 243 համարանիշի և Ազատամուտ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Վ.Ս.-ի վարած Nissan մակնիշի 10 FF 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը