Կարծիք

04.04.2020 12:57


Եթե պրոդուկտը նեխած է, լավ PR-ով բան չի փոխվի

Եթե պրոդուկտը նեխած է, լավ PR-ով բան չի փոխվի

Վերջին մի քանի օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթի տեղեկատվական հոսքերում կտրուկ մեծացել է իշխանության ու վարչապետի հանդեպ դժգոհությունների քանակը։

Մասնավորապես կտրուկ աճ են գրանցել իրական օգտատերերի մեկնաբանությունները։

Լրատվական հոսքերի ֆեյսբուքյան պրոեկցիաներում տոտալ հաղթում են բացասական երանգավորման արձագանքները։

Գերակշիռ մաս են կազմում անլրջության, ստի հետ կապված թեզերն ու սոցիալական նշանակության հարցերը։

Հարգելի իշխանություն, եթե երկու շաբաթից իրավիճակը խայտառակ լինի, խնդրում եմ չմեղադրել ձեր ֆեյքերին ու նրանց համակարգողներին, իրական միտումներն այնպիսին են, որ այդ մարդիկ բան չեն կարող անել։

Եթե պրոդուկտը նեխած է, լավ PR-ով բան չի փոխվի։

Հ.Գ. Սիրելի ընթերցողներ, ուզում եմ հիշեցնել, որ մեղավոր են նրանք, ովքեր այլ ակնկալիք ու սպասելիքներ ունեին այս մարդուց, ինքն իր կերպարով երբեք չի էլ քողարկել իր՝ անլուրջ լինելու փաստը։

Ամեն բան բնական է և արդար...

Տարոն Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը