Կարծիք

04.04.2020 15:13


Փաշինյանը կհրաժարվի՞ քինախնդրությունից

Փաշինյանը կհրաժարվի՞ քինախնդրությունից

Լա՛վ, Ն. Փաշինյանի կողքին չկա՞ մեկը, ով կհամարձակվի նրան բացատրել, որ ստեղծված իրավիճակում որպես խափանման միջոց Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելը ընդամենը փոքրոգի, մանր ու քինախնդիր մարդու պահվածք է։
Առնվա՛զն...

Բացահայտ փաստ է, չէ՞, որ իր անմիջական հրահանգով է կալանավորվել ԱՀ 1-ին և ՀՀ 2-րդ նախագահը, «հետհեղափոխական ժողովրդավարական» Հայաստանում և արմենդանիելյանական ստրկամիտ տեսակի անխնա օգտագործումով շարունակել է դատաիրավական համակարգի ոչնչացումն ու իշխանության մյուս ճյուղերի բռնազավթումը՝ «ես եմ պետությունը» միջնդարյան հայտնի կարգախոսի գործադրմամբ։

Լա՛վ, չկա՞ մեկը, թեկուզ ընտանեկան իշխանական կապալի շրջանակից, բացատրի, որ իշխանությունը հավերժ չէ, և քաղաքական քինախնդրության բումերանգն էլ կարող է նույն ստորագրությունն ունենալ, ինչն այսօր թողնում ես դու...

Եվ, վերջապես, մասնագետների շրջանում չկա՞ մտերիմ մեկը, ով կարողանա նրան համբերատար բացատրել, որ կորոնավիրուսը դալտոնիկ է, սև ու սպիտակ գույները միմյանցից չի տարբերում, գրոհելուց էլ քեզ ու նախկիններին նույն արշինով է չափելու... Գուցե ժամանակն է հրաժարվե՞լ քինախնդրությունից ու տարիներ շարունակ հասարակությանը պառակտող բաժանարար գծեր քաշելու հեղափոխական այդ կորոնավիրուսից և, ժողովրդին համախմբելով, հավաքաբար դիմակայել իրական կորոնավիրո՞ւսը...

Կհամոզվի՞...

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը