Կարծիք

05.04.2020 13:58


Մենք ձեր էս փնթի կեղծիքները տեսնում ենք

Մենք ձեր էս փնթի կեղծիքները տեսնում ենք

Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան ես կարող էի պատկերացնել։ Էս մարդկանց տեղեկացնել է պետք, որ դատվելու են ավելի շուտ, քան իրենք են պատկերացնում։ Մենք ձեր էս փնթի կեղծիքները տեսնում ենք։

Առաջին այս փնթի գրաֆիկը սարքել էր Ազատություն ռադիոկայանը, երկրորդ փաստաթուղթը, որ տեսնում եք, սարքվել է Քաղավիացիայում՝ ստորագրել է ինչ-որ կեղծ «տարածաշրջանային սպա» առաջատար աուդիտոր, ի դեպ ասեմ՝ աուդիտորները կեղծ չեն ստորագրում, լինելով մի քանի տարվա աուդիտոր՝ դա հավաստում եմ։

Ասածս հիմա ընդհանրացնեմ. էս կեղծ գրաֆիկի ու էս կեղծ փաստաթղթի հեղինակը նույն մարդն է, շտապ գտեք այդ մարդուն, որը խայտառակում է մեր պետությունը տարածաշրջանում եւ ողջ Եվրոպայում։

Անկեղծությամբ եմ ասում, չեմ զարմանա, եթե պարզվի՝ այդ երկու փաստաթղթերը կազմվել են Ջոնի Բրջոնիի ձեռքով, թե խի չեմ զարմանա, ասեմ, քանի-որ ձեր կառավարած բոլոր ստորաբաժանումները էդ մակարդակի վրա են։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը