Լրահոս

05.04.2020 20:10


Մարալիկում 68-ամյա տղամարդը կորոնավիրուսով է վարակվել. նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատող մեկուսացվել է

Մարալիկում 68-ամյա տղամարդը կորոնավիրուսով է վարակվել. նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատող մեկուսացվել է

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ապրիլի 1-ին կորոնավիրուսով վարակման դեպք է հայտնաբերվել: Վարակակվածը 68-ամյա տղամարդ է, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրիի բժժկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա հայտնեց, որ Մարալիկի վարակված բնակիչը արտերկրում չի եղել, հաստատված վիրուսակրի հետ չի շփվել, իսկ թե որտեղից է վարակվել, դեռևս անհայտ է։

«Քանի որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նրան զննել են, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել: Այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել։ Այս ամենից հետո մենք նոր ընդունել ենք հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէինք ընդունի, քանի որ Գյումրի բժշկականը ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում: Բայց քանի որ հիվանդն ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և կատեով հետազոտված գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, կարիք եղավ տեղափոխելու Երևան։ Այնտեղ նոր պարզվեց, որ վարակված է կորոնավիրուսով: Դրանից հետո մենք առանձնացրել ենք նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատողի: Նրանք այժմ գտնվում են հյուրանոցներից մեկում, մինեչւ 14 օր հետո թեստ հանձնեն ու վերադառնան աշխատանքի»,-ասաց նա:

Արմեն Իսահակյանի խոսքով` տղամարդու շփման շրջանակը Մարալիկում մեծ չի եղել, այնտեղից էլ 8-9 հոգի մեկուսացրել են Ծաղկաձորում:

Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով` մարզում 8 հաստատված դեպք կար մինչեւ այս դեպքի հայտնաբերվելը:

Այս խորագրի վերջին նյութերը