Կարծիք

06.04.2020 10:44


Արցախյան ընտրությունները ողջ ծավալով ցուցադրեցին Նիկոլի հակահեղափոխական էությունը

Արցախյան ընտրությունները ողջ ծավալով ցուցադրեցին Նիկոլի հակահեղափոխական էությունը

Արցախյան ընտրությունները ողջ ծավալով ցուցադրեցին Նիկոլի հակահեղափոխական էությունը։ Մի ընտրություն, որը ըստ դիտորդների ու մասնակիցների մի ստվար հատվածի ներկայացված փաստերի, ընթացել են բազմաթիվ խախտոմներով, իսկ պանդեմիայի պայմաններում զանգվածաբար բժկական դիմակներ կրելու պարագայում անհնար էր ընդհանրապես իրականացնել ընտրողների իդենտիֆիկացիա, Նիկոլի կողմից որակվեցին որպես "բարձր որակի ընտրություններ"։

Նիկոլի այս քայլը ցույց է տալիս, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո որպես բարձրագույն հեղափոխական արժեք հռչակված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կոնկրետ Արցախում վիժեցվեց հենց իր ուղղակի մասնակցությամբ, քանի որ մինչ այդ ինքն իրեն հռչակել էր այլ որակի ընտրությունների անցկացման երաշխավորը։ Իսկ բոլոր ոլորտներում, այդ թվում և քաղաքականության մեջ հենց երաշխավորն է կրում ստանձնած պարտավորությունների համար ողջ պատասխանատվությունը, այնպես որ նման ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է հենց Նիկոլ Փաշինյանը։

Ակնհայտ է, որ եթե իր երաշխավորությամբ Արցախում անցկացվել են այդ որակի ընտրություններ, ապա անիմաստ է սպասել, որ երբ երերա իր իշխանությունը, ապա ինքը Հայաստանում կանցնակցնի այլ որակի ընտրություններ։ Ընդհակառակը, անձամբ իր իշխանությունը պահելու համար Հայաստանում կանի ամեն ինչ, քանի որ Արցախյան ընտրությունները ցուցադրեցին, որ իրականության մեջ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը իր համար չի հանդիսանում հեղափոխական արժեք կամ ինչպես նշում են իրեն հավատացած բազմաթիվ ակտիվ երիտասարդներ՝ "հեղափոխության առանցքային ձեռքբերում"։

Ինչ են մտածում այս պարագայում Նիկոլին ժամանակին սատարած բավականին ակտիվ երիտասարդները ու խմբերը, մի՞թե ձեր պայքարը եղել է սրա համար՝ երկրում չկա ոչ մի զարգացում և զարգացման հեռանկար, կոռուպցիայի դեմ պայքարը վերածվել է էժանագին շոուի ու պրաֆանացիայի, երկիրը մտել է ոչ միայն անգամ զարգացման, այլ քաղաքակրթական փակուղի, ու անգամ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման միֆը չդիմացավ մեկ հատ Արցախյան ընտրություն, քանի որ Նիկոլի համար ինչ-ինչ պայմանավորվածություններ ու շահերը վեր են սկզբունքներից և հեղափոխական արժեքներից։

Չեմ կարծում, թե դուք պայքարել եք Հայաստանում Նիկոլի բռնապետությունը հաստատելու համար, այնպես որ փորձեք գնահատել ստեղծված իրավիճակը ու սփաթվել, քանի այս ամենը անդառնալի չի խորացել․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը