Կարծիք

06.04.2020 13:05


Արդյոք վերելակները մշակվո՞ւմ են «մահվան վերելակ» չդառնալու համար

Արդյոք վերելակները մշակվո՞ւմ են «մահվան վերելակ» չդառնալու համար

Քաղաքի բոլոր վերելակներն ու խանութներն անընդհատ է պետք ախտահանել այս օրերին: Աշխարհի բազմաթիվ քաղաքներում իշխանություններն իրականացնում են ծավալուն և ամբողջ քաղաքի ախտահանման աշխատանքներ, ներառյալ փողոցներն ու մայթերը (կարծում եմ` բուռն քննարկման առարկա դարձած նույն Թբիլիսիի նյութը տեսել են շատերը )։

Բնակչության տեղաշարժի սահմանափակման պայմաններում և օբյեկտիվորեն նվազ ռեսուրսներ կամ թույլ կառավարում ունեցող երկրների պարագայում գուցե ամբողջ քաղաքը ախտահանելը բարդ խնդիր է, բայց նվազագույն քանակով վայրեր, որոնք ակտիվ մարդկանց հոսք են պահպանում, անընդհատ ախտահանելն այնուամենայնիվ պարտադիր է։

Օրինակ, վերելակներն ու խանութները։ Հարցս բազմաբնակարան շենքերի բնակիչներին է ուղղված` արդյոք ձեր վերելակները պարբերաբար մշակվո՞ւմ են «մահվան վերելակ» չդառնալու համար, եւ արդյոք մշակվո՞ւմ են բոլոր գործող խանութները:

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը