Կարծիք

06.04.2020 14:41


Կառավարության միջոցառումների ոդիսականը

Կառավարության միջոցառումների ոդիսականը

Կառավարության կողմից ընդունված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակաճգնաժամային գործողությունների փաթեթները և ծրագրերը հնարավորություն են տալիս մեզ ավանդական գոյատևման տրամաբանությունից տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն: Նիկոլ

Փաթեթների վերաբերյալ հումորային ժանրի իմ վերլուծությունը: Թե տղա եք օգտվեք:

Առաջին միջոցառումը ենթադրում է մինչև 500 միլիոն դրամի աջակցություն վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար` անկախ գործունեության ոլորտից։ Նախապայմանը լավ վարկային պատմությունն է, խոշոր հարկ վճարողների առաջին եռյակում տեղ զբաղեցնելը, որ ամենակարևորն է 50 000 աշխատող ունենալը, որոնց կեսը մինչև 35 տարեկան, երկու օտար լեզու իմացող կանայք են: Այս աջակցությունը օգտագործվում է վերջին երեք ամիսներին աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար:

Երկրորդ միջոցառումն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները սպասարկելու կամ կատարելու համար:

Երրորդ միջոցառումն օգտագործվելու է հետագա վերամշակման ենթակա արդյունաբերության/հանքայինի և արհեստական/ և գյուղատնտեսության(հացահատիկային կուլտուրաներ, փայտանյութ և այլն) ու կենդանական (միս, ձուկ, կաթ, բուրդ, հում կաշի) ծագում ունեցող այնպիսի հումք ձեռք բերելու համար, որն իր արժեքը փոխանցում է նորաստեղծ արդյունքին:

Հաջորդը միջոցառումը վերաբերում է 1000 000 000 դրամ արժողությամբ այնպիսի սարքավորումների ներկրմանը, որոնք օգտագործվելու են իր արտադրական նպատակներով և եթե վճարում է կոմունալ ծառայությունները:

Հաջորդն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց։ Ըստ որի զրոյացվում են մինչև այս գործող բոլոր ծրագրերի տոկոսները և տրամադրվում են մինչև մեկ միլիոն դրամի հասնող վարկեր՝ 0 տոկոս տոկոսադրույքով, եթե վերջին 10 տարում իր ունեցած յուրաքանչյուր հեկտարից ամեն տարի ստացել է առնվազն 100 տոննա կարտոֆիլ կամ 15 տոննա ցորեն:

Միջոցառումների մյուս ծրագիրն ուղղված է փոքր բիզնեսին, նրանց, որոնք 2019 թվականի ընթացքում ունեցել են 24.500 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Այս ծրագրի տրամաբանությունն այն է, որ կազմակերպությունների ընտրությունը կատարում է ոչ թե բանկային համակարգը, այլ կառավարությունը՝ հիմնվելով նախորդ տարի կատարած վարկային ու հարկային պարտավորությունների կատարման ժամկետների վրա։ Վարկավորման առաջին երկու տարին կլինի 0 տոկոս տոկոսադրույքով, երրորդ տարում կգործի 12 տոկոս տոկոսադրույքը։ Վարկը տրվում է մինչև 35 տարեկան, երկու օտար լեզու իմացող կանանց` 2,4 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամի չափով։

Միջոցառումների մյուս ծրագիրը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքից ազատվել են 202 0թվականի մարտի 12-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում և ունեն մինչև 14 տարեկան երեխա, երեք սենյականոց բնակարան, առանձնատուն, վարձով տրված երկու սենյականոց բնակարան և 5 00 000 դրամը գերազանցող ավտոմեքենա: Աջակցությունը միանվագ նպաստի տեսքով է, հարյուր հազար դրամի չափով։

Աջակցության հինգերորդ գործիքը 2-ից 50-ն աշխատակից ունեցող այն ընկերությունների համար է, որոնք այս օրերին պահպանել են իրենց աշխատատեղերն ու վճարել աշխատավարձերը։ Այս ընկերությունները կարող են կառավարությունից միանվագ դրամաշնորհներ ստանալ, որոնց չափը կհաշվարկվի հատուկ գաղտնի բանաձևով:

Հաջորդ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային անհասկանալի և անիմաստ հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում`աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով…..: Տաս անհայտով հավասարում:

Յոթերորդ միջոցառումը վերաբերում է չորս անհայտով հավասարմանը, որի շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Հաջորդ միջոցառման շահառուներ են հանդիսանում վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը, որոնց միանվագ գումար կտրամադրվի միայն 33 անհայտով հավասարումը լուծելու դեպքում:

Վարկեր, աջակցություն, աշխատավարձ և այլ օգնություն տրամադրելու կարգերը հաստատվելուց հետո լիազոր մարմնի կողմից Ձեզ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Հ.Գ. Վերը նշված միջոցառումները անհայտ ժամկետներում արագ կարգավորելու նպատակով պողոսներին խնդրում եմ վերը նշված յուրաքանչյուր չափրոշիչներից մեկի բացակայության կամ համապատասխան անհայտներով հավասարումները չլուծելու դեպքերում լիազոր մարմնին չանահնգաստացնել: Եթե կան ավելի հասկանալի և դյուրին հրամցվող առաջարկություններ խնդրում եմ արձագանքել` կանդրադառնանք: Հումորի ժանրի այս միջոցառումները վրիպել են անգամ գյումրեցիների աչքից…

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը