Լրահոս

06.04.2020 15:15


Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 7-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 6-7-ը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.00C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.20C

Այս խորագրի վերջին նյութերը