Կարծիք

06.04.2020 16:11


Ժողովուրդը սպասողական հայացքը հառած մեզ՝ ակնկալում է տեսնել համախմբված ընդդիմություն

Ժողովուրդը սպասողական հայացքը հառած մեզ՝ ակնկալում է տեսնել համախմբված ընդդիմություն

Սիրելի կոլեգաներ, քաղաքական դաշտի հարգելի ընդդմադիր ներկայացուցիչներ,
արդեն երկու տարի է՝ Հայաստանում հաստատվել է մի ռեժիմ, որը հերթով տապալել է պետական բոլոր ինստիտուտները, ոտնահարել մարդու իրավունքները, ստեղծել իրավական վակխանալիա, մեկ անձի դիկտատուրա և մեկ անձի ցնորամիտ քմահաճույքի վրա կառուցված ոչ պակաս ցնորամիտ համակարգ:

Մենք բոլորս՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներս, այսքան ժամանակ առանձին-առանձին պայքարում ենք այդ ազգադավ և կործանարար համակարգի դեմ, սակայն արդյունքները, մեղմ ասած, դեռ հեռու են գոհացուցիչ լինելուց: Երկու տարին բավականին մեծ ժամանակ է՝ հասկանալու համար, որ ամեն մեկս մեր ճանապարհով գնալով արձանագրում ենք թեթևակի հաջողություններ, մինչդեռ ռեժիմն ավելի է տարածում իր վնասատու արմատները:

Այսօր հասունացել է պահը, որ ՀՀ-ի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը,նախաձեռնություններն ու շարժումները, ինչպես նաև անհատները պետք է միավորվեն մեկ դրոշի տակ՝ ազատագրական պայքար գործող իշխանական խունտայի դեմ: Արդեն կարևոր չէ, թե մեզնից ով ում է հարում, ով ինչ նախասիրություն ունի, ով է պահպանողական, ով՝ լիբերալ, ով է սոցիալիստ և ով է ազգայնական:

Այսօր պետք է համախմբվենք՝ դառնալով մի մեծ, համազգային պայքար: Նիկոլն իր թիմով պետք է դառնա փոքրամասնություն և ինքնամեկուսանա:

Ընդ որում այն ընդդիմադիրները, ովքեր այս ճակատագրական պահին իշխանության քննադատելու փոխարեն կքննադատեն մյուս ընդդիմադիրներին,մեր կողմից պետք է դիտարկվեն որպես պառակտիչ ուժեր,անվստահելի գործընկերներ և դուրս մղվեն ընդհանուր պայքարից:

Պետք է վերջապես վայր դնել բոլոր ամբիցիաները, տարբերել գլխավորը երկրորդականից: Գլխավորը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, որը վեր է ամեն ինչից, և որը վտանգի տակ է: Մենք չենք կարող կորցնել մեր հայրենիքը, չենք կարող կորցնել այդքան փայփայած և դարեր շարունակ երազած պետականությունը:

Հայաստանի փրկությունը միայն ու միայն ընդդիմադիր բեւեռի համախմբման մեջ է եւ նման հանրային պահանջ կա ձեւավորված։ ժողովուրդը սպասողական հայացքը հառած մեզ՝ ակնկալում է տեսնել օր առաջ համախմբված ընդդիմություն և գալ նրա հետևից: Միակ բանալին ընդդիմադիր բոլոր ուժերի անվերապահ կոնսոլիդացիան է:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը