Լրահոս

06.04.2020 16:52


ՀՀ ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել (տեսանյութ)

ՀՀ ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից ԱԻՆ ավտոբուսներով մեկուսացման վայրեր են տեղափոխվել (տեսանյութ)

Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր:

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության:

Վարորդները համապատասխան հանդերձանք են կրում, ավտոբուսներն օրական մի քանի անգամ ախտահանվում են: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ծառայությունը շարունակական բնույթ է կրում:

Այս խորագրի վերջին նյութերը