Լրահոս

17.03.2011 13:33


Րաֆֆի Հովհաննիսյանի ինքազգացողությունը լավ է, կուսակիցներն ու հասարակ քաղաքացիներն էլ նրան աջակցում են

Րաֆֆի Հովհաննիսյանի ինքազգացողությունը լավ է, կուսակիցներն ու հասարակ քաղաքացիներն էլ նրան աջակցում են

Ազատության հարապարակում արդեն երրորդ օրը հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այսօր հավաքվել էին տասնյակ  քաղաքացիներ և իր  կուսակից ընկերները։

Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազգացողույթունը, իր պնդմամբ, լավ է, բայց նա աշխատում է չխոսել, որպեսզի կարողանա էներգիա խնայել և դիմանալ։

Կուսակցականների պնդմամբ՝ ո՛չ գիշերը, ո՛չ էլ ցերեկը ոստիկանների հետ ոչ մի միջադեպ չի գրանցվել։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատագմավոր Զարուհի Փոստանջյանը,  պատասխանելով «7օր»–ի հարցին, թե այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներն արդյոք չպիտի՞ գան Ազատության հրապարակ՝ աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ասել, թե բողոքի այս գործողությունը հենց միտված է հասարակության համախմբմանը։

–Ողջ հասարակությունը այսօր դժգոհ է այս բռնազավթված իշխանությունից, ոչ միայն դժգոհ է, այլ նաև գիտակցում է, որ եկել է պահը, որ պետք է պայքարի հանուն հայրենիքի։ Ո՛չ հանուն առանձին–առանձին իրավունքերի, այլ սա պայքար  է  արժանապատիվ հայրենիքում ապրելու իրավունքի համար, և դրա համար մենք բոլորս պետք է համախմբվենք,–ասել է նա։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ ասել է, թե մեր պետությունը գնալով գահավիժում է, և յուրաքանչյուր քաղաքացի, ով այդ կարծիքն է, պետք է որոշակի գործողություն իրականացնի, ու որ Րաֆֆի  Հովհաննիսյանի քայլն էլ այդ պայքարի ձևերից մեկն է։

–Սակայն, բնկանաբար, հասկանալի է, որ  եթե հավաքաբար և միասնաբար չկարողնանանք պայքրենք.... Դա կասեցնելու  համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կարողանա կառուցվածքային  մեկ ընդհանուր տեսքի գալ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը