Լրահոս

17.03.2011 13:45


Գալուստ Սահակյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները պարզ չեն

Գալուստ Սահակյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները պարզ չեն

«Այդ հացադուլը հիմնավորված չէ։  Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները պարզ չեն, քանի որ նրա հարցազրույցներում ու հայտարարություններում վերացականություն կա»,–այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարված հացադուլին։

Հարցին, թե ինքը կայցելի՞ արդդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին, ՀՀԿ փոխնախագահն ասել է, թե ինքը կցանկանար հանդիպել Հովհաննիսյանին, բայց քանի որ մեր իրականության մեջ անգամ ազնիվ մղումներն են շահարկվում, ինքը հեռու կմնա նման բան անելուց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը