Լրահոս

07.04.2020 11:59


Արարատի մարզում բախվել են Honda-ն, Opel-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ բախվել է կայանված Mercedes-ին. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Honda-ն, Opel-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ բախվել է կայանված Mercedes-ին. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21։00-ի սահմաններում Նորաշեն գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Մ-ի վարած Honda Elison մակնիշի 35 QG 174 համարանիշի, Վերին Արտաշատ գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Գագիկ Ա-ի վարած Opel մակնիշի 35 PD 609 համարանիշի և 39-ամյա Արամ Կ-ի վարած Mercedes մակնիշի 34 DN 679 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է ճանապարհին կայանված Նորաշեն գյուղի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Ի-ի վարած Mercedes մակնիշի 35 XN 300 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Արամ Կ-ն և նրա ուղևոր՝ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 25-ամյա Լ. Փ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը