Լրահոս

17.03.2011 15:01


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվել է «Օլիմպ» ԱԿ (Միլանո խանութ) վերաքննիչ բողոքը

Այսօր, մարտի 17- ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվեց «Օլիմպ» ԱԿ (Միլանո խանութ) վերաքննիչ բողոքը։

2010թ հոկտեմբերի 6-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող տարածքի սեփականության իրավունքը գրանցել էր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության անունով։ Գործին մասնակից չէր դարձվել, ո՜չ ՀՀ կադաստրի պետական կոմիտեն և, ո՜չ էլ սեփականատեր՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը։ «Օլիմպ» ԱԿ-ը բողոք էր  ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հոկտեմբերի 6-ին կայացրած վճիռը։

Փետրվարի 18-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան, դատավորներ՝ Ն.Հովսեփյան, Ա.Մկրտչյան)  որոշում կայացրեց վերսկսել գործի քննությունը։ Այսօր կայացած նիստի ընթացքում «Օլիմպ»  ԱԿ փաստաբանը  դատարանին ներկայացրեց լրացուցիչ պարզաբանումներ։

ՀՀ վերաքննիչ դատարանի վերջնական որոշումը կհրապարակվի 2011թ մարտի 31- ին ժամը 16:10 րոպեին։

«Օլիմպ» ԱԿ- ի գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ  facebook սոցիալական ցանցի հատևյալ էջում http://www.facebook.com/pages/MILANO-CASE/107583939278096

Հարգանքներով` «Օլիմպ» ԱԿ ադմինիստրացիա

Այս խորագրի վերջին նյութերը