Լրահոս

08.04.2020 13:09


Արթիկում հրկիզել են «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենի Range Rover-ը

Արթիկում հրկիզել են «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենի Range Rover-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքում հրկիզել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Խաչիկ Ա-ին պատկանող Range Rover մակնիշի 55 MԼ 555 համարանիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան հրկիզվել է Խաչիկ Ա-ի տան բակում, ինչի հետևանքով նրան պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Խաչիկ Ա-ն Արթիկում հայտնի է «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրեն։

Այս խորագրի վերջին նյութերը