Կարծիք

08.04.2020 21:00


Բանաստեղծը կասեր` ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ որ թքեմ քո ճակատին

Բանաստեղծը կասեր` ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ որ թքեմ քո ճակատին

Պողոսների սրտի վարչա(հրամայա)պետն անգամ «կորոնավիրուսային պատերազմի» պայմաններում իրեն չի կորցնում` մնում-մնում, պարծենում է 2019թ. գրանցված «աննախադեպ տնտեսական աճով»` 7,5 տոկոս, ներառյալ ավտոտմեքենաների «սպեկուլյատիվ» գործարքներից բյուջե մտած հարկային դիվիդենտները։

Եթե սա «աննախադեպ» մի բան է, ինչպես փորձում է ներկայացնել ոչնչից տնտեսական աճ ստանալու վարպետաց վարպետ Նիկոլ Փաշինյանը, ապա թավիշների «մղձավանջային երազ» Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ամեն տարի գրանցված երկնիշ տնտեսական ա՞ճն ինչ էր, թույլ տվեք հարցնել` «աննախադեպ» չէ՞ր։

Ինչպե՞ս է պատահել, ասացե՛ք խնդրեմ, որ մարդը հա՛մ «առանձնահատուկ դաժանությամբ» 10 տարի շարունակ «թալանել», հարստահարել է ժողովրդին` ինչպես կարողացել է, հա՛մ նման բարձր ցուցանիշներ արձանագրել։ Եվ ինչի՞ համար է պատժվում` ինչո՞ւ է այսօր բանտախցում` կորոնավիրուսի սպառնալիքին դեմ հանդիման, մինչ մյուսներն իրենց համար «շվշվացնելով ման են գալիս»։ Ինչպե՞ս, ինչո՞ւ, ո՞ւմ դիրիժորական փայտիկի զորությամբ դարձավ «համազգային բոբո»` 30 տարվա «ալան-թալանի» քայլող, կներեք` «նստած» խորհրդանիշ։

Եվ ի՞նչ արժե այն հասարակությունը, որ հանդուրժում է հիրավի նախադեպը չունեցող այս անարդարությունը` ճչացող անարդար վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի թողած ավերակների վրա աշխատող տնտեսություն և կառավարման համակարգ ստեղծած ղեկավարի նկատմամբ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը