Կարծիք

09.04.2020 19:22


«Ո՞րն է տարբերությունը` սովից կմեռնեն երեխաներս, թե կորոնավիրուսից»... բայց դե, կարևորը, որ զինվորները ելակ ունեն

«Ո՞րն է տարբերությունը` սովից կմեռնեն երեխաներս, թե կորոնավիրուսից»... բայց դե, կարևորը, որ զինվորները ելակ ունեն

Վարչապետի ֆանատների էջերում առավոտից պտտացնում են ինֆորմացիա, որ բանակում այսուհետ զինվորներին նաև ելակ են հրամցնելու: Դա իսկապես լավ է, զինվորի համար արվող ցանկացած քայլ գովելի է, եթե նույնիսկ արվում է պոպուլիստական նկատառումներով:

Բայց նույն ֆանատները թող նաև հրապարակեն այն ինֆորմացիան, որ բազմաթիվ ընտանիքներում, որտեղ ապրուստը վաստակում էին վարորդ, մատուցող և վաճառող աշխատելով, այսօր նույնիսկ հազար դրամ չունեն ցամաք հաց գնելու համար: Ինչպես ինձ հետ զրույցում ասաց մի հուսահատ տղամարդ՝ «ո՞րն է տարբերությունը` սովից կմեռնեն երեխաներս, թե կորոնավիրուսից»... բայց դե, կարևորը, որ զինվորները ելակ ունեն: Եվ ուրեմն` փա՜ռք վարչապետին:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը