Կարծիք

09.04.2020 17:21


Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է

Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է

Փաշինյանը ժամանակին ասում էր, որ այդ ի՞նչ եք արել երկրի համար, որ ուզո՞ւմ եք պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեք և ԱԺ ամբիոնից ինքնամոռաց քննադատում էր նախկին իշխանությանը:

Այսօր կառավարությունը պարգևավճարների սկանդալների կիզակետում է, և նրանք բացահայտ ծաղրում են մեր քաղաքացիներին:

Իսկ այսօր իրենց համար կես միլիոն դրամ աշխատավարձը պարզվում է՝ քիչ է, բայց ուսուցիչը, դասախոսը, բժիշկը կարող են կոպեկներ ստանալ, քանի որ նրանք նախարար չեն: Թոշակառուն էլ պետք է բավարարվի մի քանի հազար դրամ իր թոշակի ավելացումով և փառաբանի Նիկոլին ու շնորհակալ լինի:

Ես միայն ուրախ եմ, որ մարդիկ արդեն տեսնում են էս թավշյա թիմի իրական դեմքը, նրանց ցանկությունները և ախորժակը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը