Կարծիք

09.04.2020 18:30


Դանիբեկյանը քիթ է վիրահատում` մեր հարկերի հաշվին, ու նույնիսկ չի պատասխանում փաստաբանների զանգերին

Դանիբեկյանը քիթ է վիրահատում` մեր հարկերի հաշվին, ու նույնիսկ չի պատասխանում փաստաբանների զանգերին

Բայց կատակը մի կողմ

Այն պարագայում, երբ կորոնավիրուսը ներթափանցել է քրեակատարողական կառույցներ, երբ օրինականությանը հետևող դատավորները, աշխարհի փորձը հաշվի առնելով, փոխում են մարդկանց նախնական կալանքի տակ պահելու պայմանները և ազատ արձակում՝ չվտանգելով նրանց առողջությունը, Դանիբեկյանը քիթ է վիրահատում` մեր, մեր վճարած հարկերի, բյուջեի հաշվին ու նույնիսկ չի պատասխանում փաստաբանների զանգերին, իսկ դատարանը չի փոխարինում նրան:

Սա արդեն ոչ միայն անօրինական կալանք է, այլ մարդատյաց արարածների անմարդկային պահելաձև:

Երբ Դանիբեկյանի նմանը տրոհում է օրենքը՝ իշխանությունից նվեր ստանալով պետպատվերով գեղեցկանալու հնարավորության տեսքով կաշառք, խոսքերն ավելորդ են դառնում:

Հումանիզմն իսպառ բնաջնջվում է:

Հեռաքրքիր է, ի՞նչ կասեր ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե ժամանակին ձերբակալվեր Լևոն Տեր-Պետրոսյանը և մահացու վիրուսի վտանգի տակ, դեռ չդատված, պահպանվեր բանտախցում:

Եվ եթե անմարդկային լեզվով ենք խոսում, ապա մի հարց էլ ունեմ` եթե Դանիբեկյանը մահանա, էլի՞ նրան փոխարինող չի լինելու:

Հ.Գ. Ոչ ոքու մահը չեմ ցանկանում, ուղղակի հարց եմ տալիս:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը